երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սյունիքի մարզում քաղպաշտպանության 8 հենակետ է գործելու, կառուցվելու են ապաստարաններ. ԱԻ նախարար

Սյունիքի մարզում քաղպաշտպանության 8 հենակետ է գործելու, կառուցվելու են ապաստարաններ. ԱԻ նախարար

Ապաստարանների մասով սահմանամերձ բնակավայրերում վիճակն ավելի լավ է, քան, օրինակ՝ Երևանում և հարակից շրջաններում: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: 

Նա հայտնեց, որ Տավուշի մարզի օրինակով ապաստարաններ են կառուցվելու նաև Սյունիքի մարզում: 

Նախարարը հայտնեց, որ Սյունիքում լինելու է քաղպաշտպանության 8 հենակետ, մեկն արդեն սկսել է գործել Շուռնուխում: Առաջիկայում հենակետերը կգործարկվեն նաև Շիկահողում, Դավիթ Բեկում, Տեղ գյուղում և ևս 4 համայնքում: Հենակետերում, ըստ Փիլոյանի, կլինեն առաջին անհրաժեշտության պարագաներ և դեղորայք:   

  • Կիսվել: