ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սյունիքի մարզում Mercedes-ը մխրճվել է ցորեն հնձող կոմբայնի մեջ

Սյունիքի մարզում Mercedes-ը մխրճվել է ցորեն հնձող կոմբայնի մեջ

Օրեր առաջ մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու հետևանքով Mercedes-ը մխրճվել է ցորեն հնձող կոմբայնի մեջ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարային իրավիճակ ստեղծող ավտոմեքենան նույնպես Mercedes է եղել։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

  • Կիսվել: