չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սյունիքի մարզում կորոնավիրուսից գրանցվել է 9 մահ

Սյունիքի մարզում կորոնավիրուսից գրանցվել է 9 մահ

Նոյեմբերի 26-ի դրությամբ՝ Սյունիքի մարզում պատվաստվել է 44 417 քաղաքացի, որից առաջին դեղաչափն ստացողները 30 403-ն են։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից: 
 
Նախորդող շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 112 նոր դեպք, առողջացել է 313 մարդ: 56 հոգի բուժվում է Կապանի ԲԿ-ում, որից ծայրահեղ ծանր վիճակում է 5-ը, ծանր՝ 23-ը, 331 մարդ բուժվում է ամբուլատոր պայմաններում։ Գրանցվել է 9 մահ։

  • Կիսվել: