չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Սյունիքի մարզպետը պատվոգիր է հանձնել Կապանի տարածաշրջանի վետերանների խորհրդի նախագահին

Սյունիքի մարզպետը պատվոգիր է հանձնել Կապանի տարածաշրջանի վետերանների խորհրդի նախագահին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանն այսօր այցելել են Կապանի տարածաշրջանի վետերանների խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանին, շնորհավորել նրան 90-ամյակի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն՝ հանձնելով պատվոգիր ու դրամական պարգև։

Ռաֆիկ Հարությունյանը 2013-ից է ղեկավարում վետերանների խորհուրդը, իսկ 90-ամյա հոբելյարի աշխատանքային գործունեությունը եղել է մանկավարժությունը, զբաղվել է նաև ակտիվ հասարակական աշխատանքով։

  • Կիսվել: