երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Սյունիք մարզում պարեկները երեխաների համար իրազեկիչ միջոցառում են իրականացրել

Սյունիք մարզում պարեկները երեխաների համար իրազեկիչ միջոցառում են իրականացրել

Անչափահասների շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ գիտելիքների և պատասխանատվության բարձրացումը գտնվում են ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում։

Այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շրջանակում մայիսի 15-ին Սյունիքի մարզի պարեկները այցելել են Կապանի թիվ 6 մանկապարտեզ՝ «Փոխադրամիջոցներ, երթևեկության կանոններ» թեմատիկ շաբաթվա շրջանակում։

Հանդիպման նպատակն էր երեխաներին տարիքին համապատասխան կերպով ծանոթացնել ճանապարհային երթևեկության տարրական կանոններին, բարձրացնել նրանց իրազեկվածությունը, ձևավորել վարորդի և հետիոտնի վարքականոնների վերաբերյալ նախնական պատկերացումներ, ինչպես նաև խթանել պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը երթևեկության նկատմամբ։

Պարեկները, հարմարեցված երեխաների տարիքային առանձնահատկություններին, ներկայացրել են ճանապարհային երթևեկության հիմնական կանոնները։ Մասնավորապես՝ բացատրվել են ճանապարհային նշանների և լուսացույցի գույների նշանակությունը, հետիոտնի անցումից օգտվելու կանոնները, ինչպես նաև անվտանգության պահպանումը՝ տարբեր փոխադրամիջոցներում երթևեկելիս։

Զրույցն անցկացվել է մանկավարժական մեթոդներով՝ խաղերի, հարցուպատասխանի և տեսողական նյութերի կիրառմամբ, ինչը նպաստել է երեխաների ակտիվ մասնակցությանը և տեղեկատվության հեշտ ընկալմանը։

Նմանատիպ նախաձեռնություններն էական ներդրում են երեխաների իրավագիտակցության ձևավորման, երթևեկության կանոնների իմացության ու ճանապարհային անվտանգության մշակույթի զարգացման գործում։

 

  • Կիսվել: