Սյունիքի մարզպետի տեղակալը Կապանի ԲԿ-ում շնորհավորել է նորաթուխ մայրիկներին
Մարտի 8-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այցելել է Կապանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունք և մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կողմից շնորհավորել նորածիններին ու իրենց մայրիկներին օրվա տոնի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և արևշատություն, հայտնում են մարզպետարանից:
Մարզպետի կողմից ծաղիկներ ու նվեր են ստացել նաև մարզի մյուս բժշկական կենտրոններում ծնված փոքրիկները։