կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սյունիքի մարզի Տեղ գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Սյունիքի մարզի Տեղ գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 16-ին, ժամը 15:03-ին ահազանգ է ստացել, որ Տեղ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
 

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, մարվել՝ 16:16-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

 

 
 

  • Կիսվել: