երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը

Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը

 Թաիլանդի Սահմանադրական դատարանը մայիսի 23-ին կլսի 40 սենատորի միջնորդությունը, որը պահանջում է վարչապետ Սեթհա Թհավիսինի հրաժարականը՝ կապված  Փհիչիտ Չունգբանգին  նախարար նշանակելիս Էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հետ:

Այս մասին հայտնում է Bangkok Post-ը՝ մանրամասնելով, որ եթե դատարանը համաձայնություն տա այս միջնորդությանը, Թհավիսինը և Չունգբանգը կդադարեցնեն իրենց պաշտոնական պարտականությունների կատարումը մինչև դատարանի որոշումը:

Նրանք 15 օր ժամանակ կունենան իրենց պաշտպանական փաստարկները ձևակերպելու համար։

Սենատորները դեմ են նախկին փաստաբան Չունգբանգին պետական ​​պաշտոնում նշանակելուն՝ հաշվի առնելով նրա անցյալը: 2008 թվականի հունիսին դատարանը նրան դատապարտել է վեց ամսվա ազատազրկման՝ դատավորներին կաշառելու փորձի համար: Այս միջադեպից հետո Թաիլանդի փաստաբանների խորհուրդը հինգ տարով կասեցրել է նրա փաստաբանական լիցենզիան:

Վարչապետ Թհավիսինը հայտարարել է, որ ինքը նախքան կառավարության նոր կաբինետը թագավորի հաստատմանը ներկայացնելը,  խորհուրդ է խնդրել Պետական ​​խորհրդից Չունգբանգի նշանակման վերաբերյալ:

Կառավարության աղբյուրը թերթին հայտնել է, որ Չունգբանգի բանտարկության պատիժը կրելուց հետո 10 տարի է անցել, ինչը նրան իրավունք է տալիս կրկին պաշտոններ զբաղեցնել պետական ​​հաստատություններում։

  • Կիսվել: