երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Մշակույթի գործիչներին նույնպես թույլ չեն տալիս մտնել Կիրանց

Մշակույթի գործիչներին նույնպես թույլ չեն տալիս մտնել Կիրանց

Մշակույթի գործիչներին նույնպես թույլ չեն տալիս մտնել Կիրանց գյուղ։ Նրանց քիչ առաջ կանգնեցրեցին ոստիկանները ու թույլ չտվեցին շարունակել ճանապարհը։

«Ինչքան որ դուք չեք հասկանում, թե ինչ է կատարվում, այնքան էլ` ես։ Այս ճանապարհը կարծես հենց մեզ համար փակված լինի։ Մենք մի խումբ մշակութային գործիչներով եկել ենք Կիրանց Լենա տատիկին շնորհավորելու, մեր զորակցությունը հայտնելու կիրանցեցիներին, բայց փակել են... հիմա սպասում ենք բացեն, որ գնանք»,– ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում։

Նշենք, որ ավելի վաղ ոստիկանները փակել էին ճանապարհը նաև ՀՀ ԱԺ պատգամավորների համար։
Ոստիկանության արգելքից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մհեր Սահակյանը, Արման Ղազարյանը, Ագնեսա Խամոյանն ու Արմենուհի Կյուրեղյանը որոշեցին շրջանցել ոստիկանական պատնեշը ու գյուղ հասնել հարակից բլրով։
Այս պահին ճանապահը շարունակում է մնալ փակ։

  • Կիսվել: