չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Երևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)

Երևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15․10-ին, Շիրակի փողոցում ծառայություն իրականացնելիս Երևանի պարեկները, թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և «Ռենո Լոգան» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 31-ամյա վարորդին և 33 ու 22 տարեկան երկու ուղևորին։
 
Մեքենան, որի մեջ իրավապահները նկատել էին գունավոր փաթեթներ, կնիքվել է պահպանվող հատուկ տարածքում։
Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Դատարանի որոշմամբ հոկտեմբերի 22-ին կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել է 22 փաթեթ՝ կրիստալ տեսակի թմրանյութի նմանվող, ընդհանուր ավելի քան 34 գրամ զանգվածներով։
Նախաքննությունը շարունակվում է։

 

  • Կիսվել: