երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղրիմի և մի շարք շրջանների վրա 61 ԱԹՍ-ի և 9 հրթիռի ոչնչացման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղրիմի և մի շարք շրջանների վրա 61 ԱԹՍ-ի և 9 հրթիռի ոչնչացման մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղրիմի և Ռուսաստանի հարակից մի շարք շրջանների վրա ուկրաինական 61 անօդաչու թռչող սարքի և 9 ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռների որսալու և ոչնչացման մասին։

«Ղրիմի Հանրապետության տարածքում  ՀՕՊ հերթապահ համակարգերը, ինը ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռ և մեկ ԱԹՍ են ոչնչացրել, երեք անօդաչու ոչնչացվել է Բելգորոդի շրջանի տարածքում, հիսունյոթ ԱԹՍ խոցվել և իջեցվել է Կրասնոդարի երկրամասի տարածքի վրա»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: