երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել, փրկարարական խմբերը փորձում են հասնել դեպքի վայր, հայտնում է IRIB պետական ​​հեռուստաալիքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ ուղղաթիռ է կործանվել Ադրբեջանի տարածքում։

Ուղղաթիռում է եղել նաեւ Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, թռիչքուղում  եղել է 3 ուղղաթիռ։

Ըստ տեղեկությունների՝ երկու ուղղաթիռներ, որոնցում եղել են որոշ նախարարներ և պաշտոնյաներ, ապահով հասել են իրենց նշանակետին։

Հաղորդվում է, որ նախագահին տեղափոխող ուղղաթիռում ներկա են եղել նաև այաթոլլա ալ-Հաշիմը, Թավրիզի իմամը և արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանը:

  • Կիսվել: