երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Իրանի նախագահին Ռուսաստանում միշտ ճանաչել են որպես իսկական ընկեր․ Սերգեյ Լավրովը ցավակցել է

Իրանի նախագահին Ռուսաստանում միշտ ճանաչել են որպես իսկական ընկեր․ Սերգեյ Լավրովը ցավակցել է

Իրանի նախագահին ու ԱԳՆ ղեկավարին Ռուսաստանում միշտ ճանաչել են որպես իսկական ընկերներ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանն անկեղծորեն ցավակցում է Իրանում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին և ողջ Իրանի բարեկամ ժողովրդին»,-նշել է Լավրովը։

Լավրովն անգնահատելի է համարել Իրանի նախագահի և երկրի ԱԳՆ ղեկավարի դերը ռուս-իրանական համագործակցության և գործընկերության ամրապնդման գործում։

Հիշեցնենք՝ մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Վաղ առավոտյան հաղորդվեց, որ ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են, այդ թվում՝ Իրանի նախագահը։

Բացի Իրանի նախագահից, ուղղաթիռում եղել են արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմատին և Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը:

  • Կիսվել: