երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Կիրանցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Կիրանցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

 Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին ասված է ՀՀ ԱԱԾ-ի տարածած հայտարարությունում․

«Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր՝ ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց։

Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը: Նախօրեին այնտեղ էին ժամանել սահմանապահները, որոնք պետք է տեղակայվեին նոր գծված սահմանի երկայնքով:

 

 

  • Կիսվել: