«Սուրմալու»-ում 2 շաբաթ անց ԱԻՆ-ը հերթապահություն է իրականացնում. 1 քաղաքացի դեռ անհետ կորած է
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունից 2 շաբաթ անց որոնողական աշխատանքները դադարեցվել են, ԱԻՆ-ը այս պահին միայն հերթապահություն է իրականացնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Երբ որ քննչական կոմիտեն իր գործողությունները կավարտի, ըստ դրա պարզ կլինի, թե սեփականատերը շենքի հետագայի հարցը ոնց է լուծում, ըստ այդմ, հերթապահությունը կավարտենք: Մեկ քաղաքացի անհետ կորած է համարվում, ըստ էության նա պայթյունի էպիկենտրոնում է եղել, փրկարարները նրան չեն գտել, նրա մասով քննչականն կոմիտեն հայտարարություն կտարածի»,-ասաց նա:
Նշենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով այսօր 3 անձ է կալանավորվել, նրանք պահեստը շահագործողներն էին, իսկ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենն ազատ է արձակվել,նրան կալանավորելու միջնորդությունը դատարանը չի բավարարել:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցված են։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 3 տուժած, նրանց առողջակ