երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
«Սուրմալու»-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով Թեհրանում ՀՀ դեսպանություն են այցելել պետական կառույցների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ

«Սուրմալու»-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով Թեհրանում ՀՀ դեսպանություն են այցելել պետական կառույցների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ

Սույն թվականի օգոստոսի 18-ին և 21-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով Թեհրանում ՀՀ դեսպանություն են այցելել և սգո մատյանում գրառումներ կատարել ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Արա Շահվերդյանը, պետական կառույցների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, իրանահայ համանայքային կառույցների ղեկավարներ։

Ստացվել են նաև բազմաթիվ ցավակցական ուղերձներ՝ հասցեագրված զոհվածների հարազատներին, հայ ժողովրդին և ՀՀ կառավարությանը։

  • Կիսվել: