կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Սուրմալու»-ի տարածքում կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին եւ գողացել դրամապանակը. ԱԻՆ մամուլի խոսնակ

«Սուրմալու»-ի տարածքում կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին եւ գողացել դրամապանակը. ԱԻՆ մամուլի խոսնակ

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում կոտրել են նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանի ավտոմեքենայի ապակին եւ գողացել դրամապանակը։ Այս Մասին հայտնել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Մամուլի խոսնակն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել պայթյունի հենց առաջին օրը։

«Պայթյունի օրը նախարարի հետ դեպքի վայր են ժամանել իր տեղակալները և խորհրդականները։ Նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը մեքենան կանգնեցրել է պայթյունի հարակից տարածքում և ԱԻՆ մնացած աշխատակիցների հետ եղել է դեպքի վայրում։ Դեպքից մի քանի ժամ անց մոտենալով մեքենային՝ տեսել է, որ ապակին կոտրված է, պայուսակը չկա, որի մեջ եղել են փաստաթղթեր և դրամապանակը։ Այս դեպը միակը է։ Հաջորդ օրը, կամավորներից մեկը, որը ներգրավված է եղել որոնողական  աշխատանքներին, գիշերը տուն գնալուց նկատել է, որ իր մեքենային ապակին կոտրված է, և որոշ իրեր չկան»,- նշեց նա։ 

Հարցին, թե արդյոք մայրաքաղաքում կան հրավտանգ իրերի նմանատիպ պահեստներ, Կոստանյանը նշեց․ 

«Շատ են այդպիսի պահեստները։ Մեկ օրինակ՝ Ձեր հետևում «Փեթակի» պահեստներն են։ Վտանգն այստեղ ավելի մեծ է, քանի որ մեքենաների շարժի համար նախատեսված տարածքն ԱԻՆ-ի համար կարող է բարդություններ առաջացնել։ Մենք մեր մասով կարող ենք միայն համապատասխան գրություններ ուղարկել, սակայն սա տեսչական մարմնի գործառույթն է»։ 

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 62 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 4 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաեւ 21 ավտոմեքենա է դուրս բերվել։

  • Կիսվել: