կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է. «Ժողովուրդ»

Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գորիսի կրակոցների գործով իրավապահները խուզարկել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տունը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով նախաքննական մարմինը հետախուզում է հայտարարել նախկին մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ։

Ըստ էության, կրակոցների գործով երկրորդ անձի նկատմամբ է հետախուզում հայտարարվում: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, եւ մարզպետի որդու նկատմամբ եւս հայտարարվել է հետախուզում: Նրան փտրում են ու փնտրում, իսկ հայրն էլ մարզպետ է աշխատում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: