երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Սուպերմարկետի աշխատակիցը գողացել է տնօրենի աշխատասենյակի չհրկիզվող պահարանը

Սուպերմարկետի աշխատակիցը գողացել է տնօրենի աշխատասենյակի չհրկիզվող պահարանը

Օգոստոսի 25-ին՝ ժամը 08.58-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Արգիշտիի փողոցի սուպերմարկետներից մեկի չհրկիզվող պահարանը:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.40-ից 06.30-ն ընկած ժամանակահատվածում սուպերմարկետի պահեստի դուռը հարմարեցված բանալիով բացել և տնօրենի աշխատասենյակից գողացել են չհրկիզվող պահարան:

Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը:

23-ամյա երիտասարդը, որը սուպերմարկետի աշխատակից է, Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: