չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022

Ստեփանակերտում մեկնարկել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, մայրաքաղաքի Ա.Գրիբոյեդովի անվան համար 3 դպրոցում մեկնարկել են ուսուցիչների ամենամյա նախաատեստացիոն վերապատրաստումները, որին մասնակցում է Հանրապետության հանրակրթական դպրոցների 150 ուսուցիչ:

 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ վերապատրաստումները համատեղ կազմակերպել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը և «Էպիկենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Нет описания.

Մեզ հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության ԿԳ վարչության հանրակրթության բաժնի վարիչ Ռուզաննա Բազյանը նշել է, որ վերապատրաստումներն անց են կացնում ՀՀ-ից հրավիրված բարձրակարգ մասնագետներ:
 
«Այսօր վերապատրաստումներ են իրականացվում «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Օտար լեզու», «Մաթեմատիկա և երկրաչափություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» առարկաներից: Մայրաքաղաքից յուրաքանչյուր առարկայից մասնակցում է 10 ուսուցիչ, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան շրջաններից 25-ական, իսկ Ստեփանակերտում գործող Շուշիի և Հադրութի դպրոցներից՝ 5-ական ուսուցիչներ: Դասընթացը կտևի 6 օր»,-ներկայացրել է Ռ. Բազյանը, ում խոսքով՝ մինչ այս նման վերապատրաստումներ կազմակերպվել էին 2018 թվականին:
Нет описания.

Նա նշել է, որ ուսուցիչների վերապատրաստումը ժամանակի պահանջ է: Բացի այդ՝ առաջընթաց հնարավոր է ապահովվել շարունակաբար սովորելու միջոցով:

Нет описания.

«Էպիկենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր Սոֆյա Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ամեն տարի սեփական նախաձեռնությամբ կազմակերպում է ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, իսկ նախաատեստացիոն վերապատրաստումն առաջին անգամ է:
«Վերապատրաստողները մենթորներ են, ովքեր վերապատաստվել են  և ունեն համապատասխան հավաստագրեր: Այս վերապատրաստումների նպատակն այն է, որ հետագայում ընտրենք լավագույն ուսուցիչներին որպես ապագա վերապատրաստողներ, որովհետև Արցախը պետք է սեփական բազան ունենա: Դասընթացները կշարունակվեն նաև հոկտեմբերին:

Կփորձենք այս տարվա ընթացում վերապատրաստման դասընթացներ կազմակերպել բոլոր առարկաներից»,-հավելել է Ս. Հովսեփյանը:

Нет описания.

  • Կիսվել: