հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նոր շենքի վերակառուցումն ավարտվել է

Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նոր շենքի վերակառուցումն ավարտվել է

Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի՝ պատերազմի հետևանքով վնասված նոր մասնաշենքի վերակառուցման շինաշխատանքներն ավարտվել են։



ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից՝ մանրամասնելով, որ շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով։





Շենքի վերականգման աշխատանքներին մասնակցել է 4 շինարարական կազմակերպություն՝ «Պանտ» ՍՊԸ, «Բլարգ» ՍՊԸ, «Արմեն Շին» ՍՊԸ և «Ալեք Շին» ՍՊԸ։ Շինարարական աշխատանքների որակի հսկողությունն իրականացվել է ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության մասնագետների կողմից։

  • Կիսվել: