երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ստեղծվել է արտակարգ իրավիճակներում առաջնային բժշկական օգնության մեծ փորձ ունեցող բուժաշխատողներից կազմված դասընթացավարների ազգային թիմը

Ստեղծվել է արտակարգ իրավիճակներում առաջնային բժշկական օգնության մեծ փորձ ունեցող բուժաշխատողներից կազմված դասընթացավարների ազգային թիմը

Առողջապահության նախարարությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ, ամրապնդում է երկրում արտակարգ իրավիճակների պատրաստվածությունը։

Այդ նպատակով ստեղծվել և վերապատրաստվում է արտակարգ իրավիճակներում առաջնային բժշկական օգնության, վիրաբուժության, վերակենդանացման և անզգայացման ոլորտներումում մեծ փորձ ունեցող բուժաշխատողներից կազմված դասընթացավարների ազգային թիմը։

Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ կազմակերպվող կարողությունների զարգացման դասընթացները ներառում են Հիմնական և անհետաձգելի բուժօգնության տրամադրում (Basic Emergency Care) և Մեծաքանակ տուժածների բուժօգնության կառավարում (Mass Casualty Management) թեմաներով վերապատրաստումներ։

Դասընթացավարների ազգային թիմը արտակարգ իրավիճակների պատրաստավածության վերաբերյալ դասընթացներ կանցկացնի Հայաստանի տարածքում, ինչպես նաև կաջակցի տարածաշրջանի այլ երկրներին:

  • Կիսվել: