չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը՝ իր՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրվելու մասին

Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը՝ իր՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրվելու մասին

Ընտրությունը տեղի է ունեցել: Ես ընտրվեցի որպես Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

«Մեր ընտրություններն անցնում են բավականին թեժ, նաև ժողովրդավար, այսինքն՝ անկանխատեսելի են դրանք լինում: Այնուամենայնիվ, դու պետք է պատրաստված լինես որոշակի առումով, բոլորի հարցերին պատասխանես և դա է որոշում ընթացքը, այսինքն՝ նախապես որոշումներ հիմնականում չեն լինում»,-նշել է նա:

 

  • Կիսվել: