Ստացվել է 12 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
պրիլի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 300 քմ,
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 5000 քմ, Ագարակ գյուղում՝ 500 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 800 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2 հա, Եղվարդ քաղաքում՝ 4000 քմ, Հրազդան քաղաքում՝ 1400 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 9 հա, Փամբակ գյուղում՝ 10 հա,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 800 քմ,
Վայոց ձորի մարզի Չիվա գյուղում՝ 3500 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 22.6 հա: