ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սփյուռքահայերը բողոքի ակցիա են իրականացրել ԱԳՆ-ի դիմաց

Սփյուռքահայերը բողոքի ակցիա են իրականացրել ԱԳՆ-ի դիմաց

Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց այսօր՝ օգոստոսի 3-ին, սփյուռքահայերը բողոքի ակցիա էին իրականացնում՝ Հայաստան մուտք գործելու արգելքից դեմ։ Ակցիայի ավարտից հետո մասնակիցները տարբեր գրություններով պաստառներ թողեցին շենքի առաջ։

Պաստառների վրա գրված էին․ «Հայաստանը քո տունը չի», «Հայի առաջ երկիր փակող, թուրքի առաջ բացող դավաճան», «Անցանկալին իշխանությունն է, ոչ թե սփյուռքի հայությունը», «Միայն Նիկոլն ու Ալիեւն ունեն սեւ ցուցակ» եւ այլն։

Վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանին, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանին եւ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան։

 

  • Կիսվել: