հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սպահանի նահանգապետը հանդիպել է գերաշնորհ Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեճյանի հետ

Սպահանի նահանգապետը հանդիպել է գերաշնորհ Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեճյանի հետ

Սպահանի Նահանգապետն այցելել է Սուրբ Ամենափրկիչ վանք, որտեղ հանդիպում է ունեցել Սպահանի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քեչեճյանի հետ, գրում է parstoday.com-ը:

Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առիթով տեղի ունեցած հանդիպման ժամանակ, նահանգապետ Աբբաս Ռեզային ասել է.«Հեղափոխության հաղթանակից 42 տարի անց, մենք շարունակում ենք խաղաղ գոյակցությունը և բարեկամական հարաբերությունները մեր հայ եղբայրների ու քույրերի հետ»:

Նա հավելել է.«Սպահան քաղաքում ապրող մեր քրիստոնյա հայրենակիցների հետ մեր հարաբերությունները հիմնված են համերաշխության, սրտակցության, բարեկամության, եղբայրության ու միասնության վրա, և մենք ապրում ենք կողք-կողքի ու միմյանց հետ խնդիրներ չունենք»:

Հանդիպման ժամանակ, Սպահանի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քեչեճյանը նշել է. «Իրանցի եղբայրներն ու քույրերը մեր լավ հարևաններն են, ինչի համար մենք հպարտ ենք: Հայերը և ընդհանրապես բոլոր քրիստոնյաներն Իրանում ազատ են, և նրանք, ովքեր ասում են, թե մենք ճնշվում ենք, ճիշտ են, ակայն այն տարբերությամբ, որ այդ ճնշումը մեզ պարտադրում են նրանք, ովքեր դաժան պատժամիջոցներ են սահմանել Իրանի ժողովրդի և քրիստոնյաների նկատմամբ»::

«Մեր խնդիրները ներքին չեն, և այդ խնդիրների պատճառը արտաքին ճնշումներն են, որոնք գործադրում են Իրանի ժողովրդի և քրիստոնյաների նկատմամբ», ասել է Սպահանի Հայոց թեմի առաջնորդը:

 

  • Կիսվել: