Սպահանի Հայոց Թեմը ցավակցական ուղերձ է հղել Բանդար Աբասի միջադեպի կապակցությամբ
Սպահանի հայոց Թեմը ցավակցական ուղերձ է հղել Բանդար Աբասի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի սրտաճմլիկ դեպքից հետո, գրում է parstoday.ir-ը:
Ըստ Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության Սպահանի կենտրոնի հաղորդման՝ ուղերձում մասնավորապես նշւած է.
«Սպահանի Հայոց Թեմը ցավակացում և սգում է Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ողբերգական դեպքի համար, որը պատճառ դարձավ մի շարք մեր թանկագին հայրենակիցների մահվան և վիրավորման։ Մեր ցավակցությունն ենք հայտնում Գերագույն առաջնորդին, ԻԻՀ հարգարժան կառավարությանը, Իրանի ազնիվ ու պատվավոր ժողովրդին և այս միջադեպի զոհերի ընտանիքներին:
Մեր խորին կարեկցանքը հայտնելով վերապրածներին՝ մաղթում ենք աստվածային ողորմություն այս դեպքի զոհերի համար և վիրավորներին ցանկանում լիակատար և շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների ընտանիքներին՝ համբերություն ու տոկունություն։
Հույս ունենք, որ Աստծո կամոք Իրանի թանկագին ժողովուրդը միասնությամբ ու համերաշխությամբ կհաղթահարի այս մեծ վիշտը և կկանխվի նման դժբախտ դեպքերի կրկնությունը»։