Ապարանում Կարեն Եղիազարյանը ստացավ 99 տոկոս ձայն
Ապարանի գործող համայնքապետ Կարեն Եղիազարյանը ՏԻՄ ընտրություններում ստացել է 99 տոկոս ձայն։
«Ապարանս, ապարանցիներս, շնորհակալ եմ։ Այն, ինչ դուք արեցիք, ինձ համար մեծ պատասխանատվություն է և պատիվ։ Հաղթող ժողովուրդ, դու արժանի ես ապրել աշխարհի լավագույն քաղաքում և կապրես»,– գրել է նա։
Նոյեմբերի 29-ին կայացած Ապարան համայնքի ավագանու ընտրություններին Կարեն Եղիազարյանը գլխավորել է «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը։ Դաշինքը կազմված է «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցություններից։



