հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իբրև բարենորոգմանն ուղղված այս քայլը դիտարկում ենք որպես Եկեղեցին պառակտելու փորձ և հանցագործություն. հայտարարություն

Իբրև բարենորոգմանն ուղղված այս քայլը դիտարկում ենք որպես Եկեղեցին պառակտելու փորձ և հանցագործություն. հայտարարություն

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի թեմական խորհուրդը, հոգևոր դասը և միլիոնավոր հավատացյալ հայորդիները միակարծիք են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը և միաձայն դատապարտում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից 04.01.2026-ին արված հերթական հակաեկեղեցական նախաձեռնությունը, որով ոտնահարվում են ՀՀ Սահմանադրությունը, խախտվում թե՛միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները։ Այս մասին ասված է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի թեմական խորհրդի և հոգևոր դասի տարածած հայտարարության մեջ:

՛՛Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու իբրև բարենորոգմանն ուղղված հերթական այս քայլը դիտարկում ենք որպես քաղաքական նպատակներով հակաօրինական նախաձեռնություն, Եկեղեցին պառակտելու փորձ և հանցագործություն, որի անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետը և նրան միացած ուխտադրուժ տասը եպիսկոպոսները:

Կոչ եք անում մեր քույրերին ու եղբայրներին չդառնա՛լ գործիք ու հանցակից աստվածուրաց, էջմիածնամերժ ուժերի ձեռքին, մնա՛լ հավատարիմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ազգընտիր Ամենայն Հայոց Կաթողիկոսին՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու 10 եպիսկոպոսներ ընդունել են եկեղեցու բարենորոգման ծրագիր:
 
Մայր Աթոռն արձագանքել էր Փաշինյանի ծրագրին՝ նշելով. ՛՛Նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի՝ ցավալի հետևանքներով՛՛:

  • Կիսվել: