շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կալիֆորնիայի նահանգապետի գրառումը՝ Սան Ֆրանցիսկոյում հայկական կենտրոնի վրա հարձակման մասին

Կալիֆորնիայի նահանգապետի գրառումը՝ Սան Ֆրանցիսկոյում հայկական կենտրոնի վրա հարձակման մասին

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն իր թվիթերյան էջում հրապարակել է Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնի վրա հարձակման մասին լուրը՝ գրելով.

՛՛Այս եկեղեցում այնքան հուզիչ պահեր եմ ապրել: Սրտի ցավով տեղեկացա լուրի մասին, բայց գիտեմ, որ  ֆիզիկական պատերից դուրս համայնքն ապրում է և կշարունակի հույս ու հավատ տալ շատերին՛՛:

Հիշեցնենք, որ Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնը հարձակման էր ենթարկվել: Հրդեհի հետևանքով նյութական մեծ վնաս է հասցվել:

  • Կիսվել: