կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը փետրվարի 19-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպման սկզբում պատգամավորը Գիրք նվիրելու օրվա առիթով Ազգային ժողովի կողմից գրքեր է նվիրել հանդիպման մասնակիցներին:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է օրենսդիր մարմնի գործունեությանը, երկրի խորհրդարանական կառավարման համակարգին վերաբերող հարցերին:

Սիսակ Գաբրիելյանը խոսել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տարածաշրջանային զարգացումների ու մարտահրավերների մասին:

Հանձնաժողովի նախագահը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի հարեւան երկրների հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ կրթական ոլորտի խնդիրներին: Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է ակադեմիական քաղաքի կառուցումը՝ նշելով, որ երկրի զարգացման եւ առաջընթաց արձանագրելու համար շատ կարեւոր է ունենալ կրթված հասարակություն:

  • Կիսվել: