երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սիս գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Սիս գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 22-ին՝ ժամը 10:31-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիս գյուղի Մխիթար Սպարապետի փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:11-ին: Այրվել են հյուրասենյակի և ննջասենյակի փայտե հատակները՝ 46 քմ, կահույքը՝ մասամբ:

  • Կիսվել: