երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սինանյանը դեմ է սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի փոփոխությանը

Սինանյանը դեմ է սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի փոփոխությանը

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր կառավարության նիստից հետո լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձվ ՀՀ ԱԱԾ-ի նոր առաջարկին, ըստ որի՝ փոփոխվելու է սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը: Սինանյանը նշեց, որ իրենց գերատեսչությունը կողմ չէ առաջարկվող փոփոխությանը:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Դա հայրենադարձության վրա չի ազդի: Մարդիկ, որոնք նպատակ ունեն տեղափոխվել Հայաստան և վերջին երկու տարիների ընթացքում 60 օր չեն անցկացրել Հայաստանում, ապա երկրում 60 օր անցկացնելուց հետո միայն կարող են դիմել քաղաքացիություն ստանալու համար: Այլ հարց է, որ, ընդհանուր առմամբ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իմաստով սա դրական փոփոխություն չէ: Մեր գերատեսչությունը այս փոփոխությանը կողմ չէ: Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք՛՛:

Հավելենք, որ առաջարկվում է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:

 

  • Կիսվել: