Շուռնուխում շարունակվում են տեղադրվել լուսավորության համակարգեր (լուսանկարներ)
Շուռնուխում շարունակվում են տեղադրվել լուսավորության համակարգեր. Որոտանում ևս կտեղադրվեն ԼԵԴ տեսակի լուսատուներ: Այս մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանից:
Շուռնուխ բնակավայրում ամբողջովին հաղթահարվում է լուսավորության խնդիրը։ Գրեթե մեկ ամիս առաջ սկսված ծրագիրը դեռևս շարունակվում է։ Այս անգամ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գորիսի համայնքապետարանի համագործակցության արդյունքում Շուռնուխում տեղադրվում են նոր ԼԵԴ տեսակի 20 լուսատուներ։
Շուտով կմեկնարկի Որոտան բակավայրի լուսավորության նախաձեռնությունը ։ Ծրագրի շրջանակներում Որոտանում կտեղադրվի ԼԵԴ տեսակի 30 լուսատու։



