Շուրջ 17,000 քաղաքացու տրամադրվել է շուրջ 44 մլն դրամ ընդհանուր հետվճար
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հուլիս ամսին անկանխիկ գործարքներ կատարած շուրջ 17,000 քաղաքացու տրամադրվել է շուրջ 44 մլն դրամ ընդհանուր հետվճար:
Մեկ շահառուին տրվող հետվճարի չափը միջինում կազմել է 2,600 դրամ։
Օգոստոսին անկանխիկ գործարքներ կատարած թոշակառուներն ու նպաստառուները հետվճար կստանան մինչև սեպտեմբերի 25-ը։


