երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շրջաններում բուք է սպասվում. ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

Շրջաններում բուք է սպասվում. ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 18-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն:

Մարզերում այսօր ցերեկը, մարտի 17-ի երեկոյան, 18-ի գիշերը, 21-ի ցերեկն առանձին շրջաններում, մարտի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ, մարտի 18-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 17-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է ձյուն, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: