երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրան առնչվող կառույցների նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրան առնչվող կառույցների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը՝ OFAC-ը, պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիոն ոլորտին աջակցող 36 կազմակերպության նկատմամբ։ Այս մասին ասված է գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Մասնավորապես նշվում է, որ Իրանի իշխանություններն այդ ոլորտն օգտագործում են զենքի, անձնակազմի և ապօրինի բեռների տեղափոխման համար։

Ըստ փաստաթղթի՝ սահմանված միջոցներն ուղղված են նաև կեղծ ընկերությունների, օտարերկրյա միջնորդների և բեռնափոխադրման շրջանցիկ ուղիների դեմ, որոնք Իրանը օգտագործում է ամերիկյան արտադրության ինքնաթիռներ և գաղտնի տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար։

OFAC-ը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել երրորդ երկրներում գործող այն ընկերություններին, որոնք աջակցում են Mahan Air-ի գործունեությանը։

«Այսօր մենք պատժամիջոցներ ենք սահմանել այն ընկերությունների նկատմամբ, որոնք շարունակում են աջակցել Mahan Air ավիաընկերությանը։ Սա նախազգուշացում պետք է լինի բոլոր նրանց համար, ովքեր գործարքներ են իրականացնում իրանական մնացած ավիաընկերությունների հետ»,-հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

  • Կիսվել: