ԱՄՆ բանագնացներն Ուկրաինայի հարցով Ռուսաստանին ոչ մի անարդար կամ անհնար պահանջ չեն ներկայացրել. Լավրով
ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Ուիթքոֆն ու Քուշներն Ուկրաինայի հարցով բանակցություններում Ռուսաստանին ոչ մի անարդար կամ անհնար պահանջ չեն ներկայացրել: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորը հայտնել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները Կիև են բերել խաղաղության ավելի վատ պայմաններ, քան նախկինում էին:
«Եթե նախկինում չէին պահանջվում սահմանադրական փոփոխություններ և տարածքների ճանաչում, ապա այժմ պահանջել են: Այնտեղ կան նաև մի շարք նրբություններ, որոնք չեմ ցանկանում հնչեցնել»,-նշել է նա:


