երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Ուկրաինական ճգնաժամի լուծումը անհնար է առանց Ռուսաստանի հետ համագործակցության. Բեսենթ

Ուկրաինական ճգնաժամի լուծումը անհնար է առանց Ռուսաստանի հետ համագործակցության. Բեսենթ

Ուկրաինական ճգնաժամի լուծումը անհնար է առանց Ռուսաստանի հետ համագործակցության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք կարևոր համարեցինք, որ ռուսական պատվիրակությունը մասնակցի G20 գագաթնաժողովին, որովհետև եթե դուք չեք խոսելու, ինչպե՞ս եք լուծելու այս սարսափելի պատերազմը։

Այն, ինչ Ռուսաստանը անում է Ուկրաինայի հետ, իմ կյանքի ընթացքում տեսած ամենավատ բաներից մեկն է։

Բայց եթե դուք չեք խոսելու, չեք կարող կանգնեցնել այն։ Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Լեհաստանը և Ուկրաինան մոտավորապես նույն չափի տնտեսություններ ունեին։ Հիմա Լեհաստանի տնտեսությունը երեք անգամ ավելի մեծ է։

Եթե Ուկրաինան կարողանա ճիշտ կառավարել իր տնտեսությունը, այն կարող է լուրջ խոչընդոտ դառնալ Ռուսաստանի համար»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները երկու օր առաջ այցելել էին Մոսկվա և Կիև՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության լուծման տարբերակները։

 

  • Կիսվել: