Իրանական ԶԼՄ-ները հայտնել են Խարգ կղզում և Ջասքի շրջանում պայթյունների մասին
Իրանի Խարգ կղզում մի քանի պայթյուն է որոտացել, այդ թվում՝ նավահանգստի շրջանում: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Նշվում է, որ պայթյունների պատճառների կամ աղբյուրի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն առայժմ չի հաղորդվել։
Իրանական մեկ այլ լրատվական գործակալություն՝ Fars-ը, հայտնել է Իրանի հարավում՝ Ջասքի շրջանում, պայթյունի ձայնի մասին։ Դա տեղի է ունեցել Խարգ կղզում ավելի վաղ լսված պայթյունների մասին հաղորդումներից հետո։
Դեպքի պատճառներն առայժմ անհայտ են։



