Վրաստանից արտաքսվել են Հնդկաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի քաղաքացիներ
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համակարգված աշխատանքի շնորհիվ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել է 61 օտարերկրյա քաղաքացու, գրում է jnews.ge-ն:
ՆԳՆ տվյալներով՝ միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Կուբայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Նիգերիայի, Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Բուրունդիի, Եթովպիայի և Պակիստանի ընդհանուր առմամբ 61 քաղաքացի։ Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
Ընթացիկ տարվա վիճակագրական տվյալների համաձայն՝ միգրացիայի վարչությունն արդեն արտաքսել է մոտ 3000 մարդու, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ընդհանուր ցուցանիշը։



