չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հանրապետությունում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ ժամը 17։00-ի դրությամբ

Հանրապետությունում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ ժամը 17։00-ի դրությամբ

Մարտի 28-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

«Ահազանգերի նշված վայրերում աշխատանքներ են իրականացրել Փրկարար ծառայության ստորաբաժանումները, ինչպես նաև համայնքապետարանների կոմունալ ծառայության աշխատակիցները․ վնասներ և տուժածներ չկան։

Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։

Սյունիքի մարզում ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին քարաթափումների վերաբերյալ, ինչի հետևանքով ճանապարհները դարձել են միակողմանի երթևեկելի, նաև սահմանափակվել է երթևեկությունը։ Փրկարարները սահմանված կարգով օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է։

Փրկարարները համագործակցել են նաև Ոստիկանության պարեկային ծառայության և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ՝ իրականացնելով քարերի հեռացման աշխատանքներ։

Հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում անհապաղ զանգահարել ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: