երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Շոպրոնի փողոցի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի ական՝ պայթուցիչով

Շոպրոնի փողոցի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի ական՝ պայթուցիչով

Օգոստոսի 22-ին, ժամը 10։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է արկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի ական՝ պայթուցիչով, որն ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման։

  • Կիսվել: