կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Շողակաթ խոշորացված համայնքում տեղադրվել է հակակարկտային 6 կայան

Շողակաթ խոշորացված համայնքում տեղադրվել է հակակարկտային 6 կայան

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տեղադրվել է հակակարկտային 6 կայան, որոնք առաջինն են մարզի պատմության մեջ և լիովին պատրաստ են շահագործման։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 600 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 6 միլիոն 930 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 5 միլիոն 670 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը։

Հակակարկտային երկուական կայաններ տեղադրվել են Ծափաթաղ բնակավայրում և Շողակաթ համայնքում, մեկական կայաններ՝ Արտանիշ և Ջիլ բնակավայրերի տարածքներում։

  • Կիսվել: