երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շիրակում բախվել են Mercedes G-ն ու Opel-ը, վերջինս հայտնվել է ձորակում

Շիրակում բախվել են Mercedes G-ն ու Opel-ը, վերջինս հայտնվել է ձորակում

Երեկ՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհի՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes G և Opel մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով, Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Պարեկային ծառայության Գյումրիի գումարտակի պարեկները։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: