շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Շիրակի մարզում մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 292 քաղաքացի

Շիրակի մարզում մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 292 քաղաքացի

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 62-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 62 հիվանդներից բացի, 18 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 13 անձ առողջացել է, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք: Այս մասին հայտնում են մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 292 քաղաքացի։
 
Մարտի մեկից մինչև օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 785 նմուշառում։ 
Շիրակի մարզետ Տիգրան Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մարզում այս պահին եղած դեպքերի ճնշող մեծամասնությունը փոխկապակցված են:  
«Հիմնականում գործ ունենք 2 մեծ օջախների հետ՝ Գյումրիում ու Անի համայնքում: Հիմնական տարածման միջավայրն ընտանեկան ու աշխատանքային հարաբերության տիրույթն է: Քիչ դեպքեր ունենք, որ դրանք կոնտակտանին ոչ սերտ շփման միջավայրի տիրույթում են»,-նշեց Շիրակի մազպետը:

  • Կիսվել: