շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Շիրակի մարզում բախվել են Mercedes-ն ու Honda-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր

Շիրակի մարզում բախվել են Mercedes-ն ու Honda-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է shamshyan.com-ը:

ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ազատամուտ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին՝ մահացածը Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Համլետ Մելքոնյանն էր: 

  • Կիսվել: