ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Սև ծովում երեք ծովային անօդաչու սարքերի հարձակումից հետո նավ է խորտակվել

Սև ծովում երեք ծովային անօդաչու սարքերի հարձակումից հետո նավ է խորտակվել

Նախօրեին՝ հոկտեմբերի 28-ին, Բուլղարիայի ափերի մոտ ծովային անօդաչու սարքերը հարձակվել են Լիբերիայի դրոշի ներքո նավարկող CONTSHIP JET բեռնարկղային նավի վրա, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդվում է՝ նավը տեղափոխում էր 421 բեռնարկղ և ուղևորվում էր դեպի Ռումինիայի Կոնստանցա նավահանգիստ։ Անձնակազմի բոլոր 18 անդամները փրկվել են։

Ըստ Բուլղարիայի Պաշտպանության նախարարության՝ անօդաչու սարքերը հայտնաբերել էր ֆրանսիական պարեկային ինքնաթիռը, սակայն հարձակումը կանխել չի հաջողվել։

Հավելենք, որ հոկտեմբերի սկզբից Ռումինիայի և Բուլղարիայի ափերի մոտ մի քանի առևտրային նավեր են ենթարկվել հարձակումների։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: