երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շիրակցի պատանի երկրապահները մեկնել են ամառային ճամբար

Շիրակցի պատանի երկրապահները մեկնել են ամառային ճամբար

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր Գեղարքունիքի մարզում գտնվող ԵԿՄ «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբար է ճանապարհել շիրակցի պատանի երկրապահներին։

Գյումրի քաղաքից, Աշոցքից ու Ամասիայից հանգստի են մեկնել 112 դպրոցականներ։

Պատանի երկրապահների ուսումնավարժական և հանգստյան ճամբարում դպրոցականները կանցկացնեն 10 օր։

Շիրակի մարզպետը բարի ճանապարհ ու հաճելի հանգիստ է մաղթել պատանի երկրապահներին՝ կարևորելով ուսումնական բանակումին նրանց մասնակցությունն ու հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը։

  • Կիսվել: