շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Շարունակեք մարդկանց ժպիտ պարգևել․ Արսեն Թորոսյանի շնորհավորանքը

Շարունակեք մարդկանց ժպիտ պարգևել․ Արսեն Թորոսյանի շնորհավորանքը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորանք է հղել Ստոմատոլոգների միջազգային օրվա կապակցությամբ։ Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Այսօր Ստոմատոլոգների միջազգային օրն է։ Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանքային գործունեություն։  Մեր առողջապահական համակարգում ստոմատոլոգիան ամենակայացած և զարգացած ոլորտներից է՝ շնորհիվ մեր պրոֆեսիոնալ ստոմատոլոգների և երկարամյա ստոմատոլոգիական դպրոցի։

Շարունակեք մարդկանց ժպիտ պարգևել».,- ասվում է շնորհավորական խոսքում։

 

  • Կիսվել: